Մաչանյան ընտանիքի գինեգործության ավանդույթները սկսվել են Վանի մոտակայքում գտնվող Այլուր անունով փոքրիկ գյուղից: Գյուղի անունը գալիս էր Ալլուրիա գետից, որը հոսում էր գյուղի շուրջը: Այս գինին ստեղծված է Ալլուրիայի այգիներում աճեցված Հաղթանակ և Կարմրահյութ խաղողի սորտերից։ Տաք կլիման, ավազոտ և կավե հողը բերում են կատարյալ բերքի։
Ընկերության բոլոր գինիները պատրաստվում են ավանդական մեթոդներով՝ ինքնաբուխ խմորումով, առանց առևտրային խմորիչներ ավելացնելու: