Այս գինու կախարդական ու վառ գույնը գա;իս է Կարմրահյութ խաղողից: Վարդե գինին ունի խաղողի անվանմանը համահունչ գույն, իսկ համային երանգները գույնի պես արտահայտիչ են՝ հիշեցնելով կարմիր մրգերի ու վարդի թերթերի համն ու բույրը: Վարդե գինին քիմքը շոյում է ելակի, կարմիր բալի, բաց վարդագույն վարդի ու մեղրի երանգներով, որոնք ամբողջացնում են այս հաճելի ու անապակ գինին և ուժգնացնում վերջնահամը: