Ի՞նչ գիտեք այժմյա Հայաստանի գինեգործության մասին: Ահա մի փոքր հայացք.

Սովետական միության ժամանակ Հայաստանը համարվում է կոնյակ արտադրող երկիր, իսկ Վրաստանը ՝ գինի: Դա նշանակում է, որ մենք խաղող մշակում էինք, սակայն, մեզ համար այդ խաղողի քանակն ավելի կարևոր էր, քան որակը, իսկ գինու համար անհրաժեշտ է ավելի որակյալ խաղող:

Հայաստանում գինեգործությունը զարգացնելու համար քայլեր սկսվեցին ձեռնարկվել 2000-ականներին: Մարդիկ գնում էին այգիներ, ստեղծում գինու գործարաններ, սակայն, ամենամեծ փոփոխությունները մենք զգացել ենք այս բոլոր գործընթացների վերջնական արդյունքում՝ գինու շշի տեսքով, 2012 թվականի դեկտեմբերի 31-ին՝ Ին Վինոյի առաջին աշխատանաքային օրը:

Պատկերացրեք 2012 թիվն է: Ին Վինոյի գաղափարը հասունանում է համահիմնադիրներիևց մեկի գլխում: Կիսվելով արդ գաղափարի մասին 2 պոտենցիալ գործընկերոջ հետ` 3-ը միասին սկսեցին Երևանում գինիների առաջին մասնագիտացված ակումբ, բառ և վաճառատունը ստեղծելու աշխատանքները: Գործընկերները գինու մասնագետ չէին, սակայն իրենց սերը գինու հանդեպ խթան էր հանդիսանում:

Լավ, բայց, ի՞նչ է նշանակում լինել գինու մասնագիտացված ակումբ, բար և վաճառատուն:

Կարճ ասած՝ գինիների մեծ ընտրություն, պահպանման ճիշտ ջերմաստիճան և ձև, մատուցումը ճիշտ բաժակում, այն մարդկանց կողմից, ովքեր սիրում են իրենց աշխատանքը: Եթե ցանկանում եք սովորել գինու մասին, գնել գինի հատուկ առիթի համար, համադրել գինին հատուկ ուտեստների հետ, թեկուզ, պարզապես, խոսել գինուց հասկացող մարդկանց հետ, համեցեք:

Կարող եք գինին խմել մեզ մոտ կամ տանել Ձեզ հետ: Դառնալով Գինու Ակումբի անդամ` ստանում եք քարտ, որը պարունակում է Ձեր գնման պատմությունը և հետագայում դառնում է զեղչային քարտ: Ստանում եք նաև էլեկտրոնային նամակներ մեր միջոցառումների մասին և առաջին հերթին Դուք եք հրավիրվում փակ միջոցառնումերին:

Ունենք գինիներ գրեթե ամբողջ աշխարհից:
Դասակարգված են ըստ՝

Հին Աշխարհ
Նոր Աշխարհ
Մեր աշխարհ (Հնագույն աշխարհ/ Նոր Հին Աշխարհ/ Բիբլիական աշխարհ) Իրականում չկա որևէ «աշխարհ», որում Հայաստանն է դասակարգվում:v

Բացի գինուց...

Կարող եք վայելել Էսպրեսո, Ամերիկանո, Կապուչինո կամ մի քանի տեսակ թեյ: Ունենք թե՛ տեղական , թե՛ արտասահմանյան պանիրների և երշիկների տեսականի, գետնանուշ, ձիթապտուղ, շարոց... Սէնդվիչ կցանկանա՞ք: Եթե այո, ապա քանի՞ սանտիմետր եք սոված: Փորձեք մեր սանտիմետրով վաճառվող հայտնի սէնդվիչները (60դ/սմ.)

Բարդ էր գինիների մասնագիտացված խանութ և բարի գաղափարը ներկայացնել ժողովրդին, քանի որ այդ ժամանակ գինու սպառումը շատ քիչ էր, ընդամենը 2.1 լ մարդա (տարեկան կտրվածքով), իսկ օրինակ Ֆրանսիայում 53.96 լ.

Հիշում ենք, որ այդ ժամանակ մոտ 15 որակյալ գինի կար ցուցադրված հետևյալ արտադրողների. Կարաս, Զորա, Արմենիա Վայն, Գևորգյան Վայների (365 գինիներ), Մարան և Դոմեյն Ավետիսյանի Կատարոն:

Այսօր` 7 տարի հետո, ունենք ավելի քան 150 տեղական գինի: Գրեթե տեղ չկա նոր գինիների, որոնք ամեն օր հայտնվում են: Ունենք ավելի քան 850 տեսակ գինի (ժամանակին 600 էր) և ավելի քան 20 տեսակ գինի, որոնք առաջարկվում են բաժակով (10 տեսակ էր): Շարունակում ենք աճել և բացահայտել տեղական գինիները: 

Հաջորդ գրառման մեջ կարող եք ծանոթանալ գինեգործական տարածաշրջանների հետ:

Armenia, ArmenianWine, History, InVino, wine, Yerevan

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

© 2019 In Vino. All Rights Reserved
hy
en_US hy