Ի՞նչ գիտեք Հայաստանի և իր գինեգործության պատմության մասին: Ահա մի փոքր հայացք.

Հայաստան՝ երկիր, որտեղ բնակչությունը կազմում է մոտ 3000000 (պաշտոնական տվյալներով), իսկ սփյուռքը՝ 10000000։ Այն գտնվում է Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի հարևանությամբ: Երկիր, որն ունի հսկայական պատմություն: Բա գինի՞ն։

Մի փոքր տեղեկություն անցյալի մասին.

Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ ամենավաղ խաղողի մնացորդները գտնվել են այն տարածքում, որն այսօր համարվում է Իսրայել (Նահալ Օրեն քարանձավը): Այս ժամանակաշրջանում (Էպիպալեոլիթ) մարդիկ խաղողն ու հացահատիկները հավաքում և շատ հաճախ պաշարի տեսքով պահում էին։

Այս ժամանակաշրջանից հետո, նոր քարե դարում (Նեոլիթ) նախնական խաղողագործության շրջանն էր, այսինքն, այն շրջանը, որի ընթաքում մարդը սկսել էր խաղողը ճմռել և վայելել քաղցրահամ հյութը:

(5-րդ հազարամյան Ք.Ա. Ադաբլուր, Արատեշեն)

Information and photo from Armenian Vine and Wine by Gasparyan Boris Z., Hovhannisyan Nelli A., Yesayan Aleksandr A., Bobokhyan Arsen A., Dallakyan Marina V., Hobosyan Suren G. 

Արտիֆակներ են գտնվել որոշ տարածաշրջաններում, ներկայիս Թուրքիա, Հունաստան, Իրան, Ադրբեջան, Վրաստան և, իհարկե, Հայաստան: 

Նեոլիթիկ (նոր քարե դար) ժամանակաշրջանից հետո ՝Էնեոլիթում, սկսվում է պրոտոխաղողագործական ժամանակաշրջանը, որի ընթացքում ձևավորվում է գինեգործությունը: Հայաստանում այս ժամանակաշրջանում գինի էին պատրաստում, և դրա վառ ապացուցներն են Ադաբլուրը և Արենի-1 քարանձավը: Տես լուսանկար: (see photo below).

Արենի-1 քարանձավ Հեղինակ - Սերուժ
Հավելյան տեղեկություն National Geographic-ից

Ինչպես նշել էին Հերոդոտոսը, Քսենոփոնը և Ստրաբոն իրենց աշխատություններում, Հայաստանում խաղողի մշակումն ու գինեգործությունը զարգանում էին նաև հելլենիստական շրջանում և միջնադարում: Հայկական միջնադարյան աղբյուրները ևս բավականին տեղեկություններ են հաղորդում գինու, խաղողի այգիների մասին։ Ընդ որում, նման տեղեկություններ կան պատմական, օրենսդրական, բժշկագիտական, գեղարվեստական գրականության մեջ։

Կարճ ասած՝ գինին բավականին տարածված էր այս տարածաշրջանում դեռ շատ վաղուց։

Հաջորդ գրառման մեջ կխոսենք այժմյա Հայաստանի գինեգործության մասին..

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

© 2019 In Vino. All Rights Reserved
hy
en_US hy