Ֆրանսիայի սպիտակ գինիները: Շաբլի, Բուրգունդիա

Ֆրանսիայի Շաբլի տարածաշրջանը (5’462 հա.) հայտնի է, որպես Ֆրանսիայում լավագույն սպիտակ գինիներ արտադրող շրջանը` օգտագործելով բացառապես 100% Շարդոնե խաղողի տեսակը: Իսկ դուք գիտեի՞ք, որ Բուրգունդիայում գոյություն ունեն 4 ԱՕԿ/ԱՕՊ (Հայերեն՝ պաշտպանված աշխարհագրական նշումով/ծագման).

  1. Petit Chablis (Պտի Շաբլի)- Շաբլի քաղաքի արվարձանների տարածաշրջանը: Գինիները հիմնակաում ունենում են ավելի բարձր թթվայնություն և ավելի թթու և ցիտրուսային համեր:
  2. Chablis (Շաբլի) - Շաբլի քաղաքին ավելի մոտ տարածաշրջան. ավելի ցիտրուսային և տանձի համային հատկություններ, ավելի արտահայտված հանքայնություն:
  3. Chablis Premier Cru (Շաբլի Պրեմիեր Կրու)- ընդամենը 15%-ը (780 հա) ունեն Շաբլի Պրեմիեր Կրու-ի կոչում : Հարուստ մրգային համային հատկություններ, ավելի արտահայտված հանքայնություն:
  4. Chablis Grand Cru (Շաբլի Գրան Կրու)- Միայն 104 հա-ն ունի այս դասակարգումը: Համային հատկությունները տարբերվում են ըստ արտադրողի:

Armenia, Burgundy, France, InVino, Whitewine, wine, WineBar, Yerevan

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

© 2019 In Vino. All Rights Reserved
hy
en_US hy