ԷՐԵԲՈՒՆԻ — ԵՐևԱՆ 2026
ԵՐևԱՆ, ՍԻՐՈ ՔԱՂԱՔ
եժշ․՝ Ա․Թորոսյանի
խոսք՝ Ա․ Բարսեղյանի
Ու՞ր էլ գնամ, որտեղ էլ որ լինեմ ես,
Դու ես իմ մայր քաղաքը ժպտերես:
Սիրտս մի տուն, որտեղ որ դուք հավետ ինձ հետ եք:
Ես կթերթեմ սիրով իմ ջերմ հուշերը:
Սիրում եմ քո լուսե գիշերը,
Սերը, որ մեզ կանչում է զբոսնելու:
Թե հյուրերին, թե քո գրկում ապրողներին դու
Միշտ գրկաբաց, հավերժ սիրահարված:
Երևան, աշխարհում չկա քեզ նման,
Քո բարի սրտով անսահման
Դու միշտ մեր կողքին ես:
Իմ Երևան, աշխարհում չկա քեզ նման,
Անհավանական ջերմ ու տաք սիրո քաղաք, իմ Երևան:
Քոնն է մեծ սիրտը, ուր այսօր մեծ տոն է:
Շունչ ես այնքան ազատ ու հարազատ:
Ոչ մի քաղաք չունի քո համն ու հոտը, մոտ ես,
Մեր սրտի մոտ արև ես ու կարոտ:
Երևան, աշխարհում չկա քեզ նման,
Քո բարի սրտով անսահման
Դու միշտ մեր կողքին ես:
Իմ Երևան, աշխարհում չկա քեզ նման,
Անհավանական ջերմ ու տաք սիրո քաղաք, իմ Երևան:
-instr
Երևան, աշխարհում չկա քեզ նման:
Քո բարի սրտով անսահման
Դու միշտ մեր կողքին ես:
Իմ Երևան, աշխարհում չկա քեզ նման:
Քո բարի սրտով անսահման
Դու միշտ մեր կողքին ես:
Իմ Երևան, աշխարհում չկա քեզ նման:
Անհավանական ջերմ ու տաք սիրո քաղաք, իմ Երևան
ԻՄ ԵՐևԱՆ (ԱՅՍՏԵՂ ԵՄ ԾՆՎԵԼ ԵՍ, ԱՅՍՏԵՂ ՄԵԾԱՑԵԼ)
եժշ․՝ Ա․ Բաբաջանյանի
խոսք՝ Վ․ Հարությունյան
Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել,
Իմ լա՜վ, հարազա՜տ իմ քաղաք:
Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևա՛ն, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:
Քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևա՛ն,
Ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն:
Դու անխավար լույսի տուն, Երևա՛ն,
Ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն:
Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսեղ,
Աշունդ` ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ:
Քեզ հետ կիսել եմ ես միշտ
Թե՛ խնդություն և թե՛ վիշտ,
Իմ Երևա՛ն, քո կանաչ սրտի հետ
Ես իմ սիրտն եմ կապել առհավետ։
Քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևա՛ն,
Ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն:
Դու անխավար լույսի տուն, Երևա՛ն,
Ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն:
-instr
Դու անխավար լույսի տուն, Երևա՛ն,
Ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն:
Դու անխավար լույսի տուն, Երևա՛ն,
Ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն
ԵՐևԱՆ (ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԻՄ ԵՐևԱՆ)
եժշ․՝ Հ․ Մանարյանի
խոսք՝ Գ․ Էմինի
Սիրո՜ւմ եմ քեզ, իմ Երևա՛ն,
Եվ չգիտե՜մ ինչի համար.
Սիրուն ի՜նչ դատ ու ի՜նչ դիվան,
Որ իմանամ ինչի՛ համար:
Քարե՛րը քո հին բերդերի
Նոր սյուների ու զարդերի,
Ոսկեփոշի՜ն քո մայթերի-
Եվ չգիտեմ ինչի՛ համար:
Սիրո՜ւմ եմ քո ջահելներին,
Սիրուց այրված, սիրուն գերի,
Որ սիրահա՜ր են մայթերի-
Եվ չգիտեմ ինչի՛ համար:
Համբո՛ւյրը քո աղջիկների,
Պաղ ջո՛ւրը քո աղբյուրների,
Քո բուլվարի ծերուկների՜ն
Եվ չգիտեմ ինչի՛ համար: (3)
Կուզեմ լինեմ Նորքի նման,
Ծաղկեմ ամեն եկող գարնան.
Քեզ փաթաթվե՜մ ու հիանամ
Եվ չգիտեմ ինչի՛ համար:
Կամ էլ լինեմ քամին լոթի
Մի քիչ հարբած անուշ հոտից,
Քեզ զո՛վ անեմ ամռան տոթին
Ու... չիմանա՜մ ինչի համար:
Քեզ զո՜վ անեմ, դու զովանա՛ս,
Դալա՜ր մնաս ու զորանա՛ս,
Ես քամու պես գնա՜մ-կորչեմ
Ու... չիմանա՜մ ինչի համար:
Գնա՛մ, պատմեմ նոր ու նորից,
Որ աշխարհի քաղաքներից,
Քե՜զ եմ սիրում ամենից շատ-
Ու... չգիտե՜մ ինչի համար... (3)
- instr
Քեզ զո՜վ անեմ, դու զովանա՛ս,
Դալա՜ր մնաս ու զորանա՛ս,
Ես քամու պես գնա՜մ-կորչեմ
Ու... չիմանա՜մ ինչի համար:
Գնա՛մ, պատմեմ նոր ու նորից,
Որ աշխարհի քաղաքներից,
Քե՜զ եմ սիրում ամենից շատ-
Ու... չգիտե՜մ ինչի համար...
Պարարարա...
Պարարարա..
Պարարարա...
ԶԲՈԱՍԱՆՔ ԵՐևԱՆՈՎ
եժշ․՝ Ֆորշի
խոսք՝ Ք․ Մանարյանի
Փողոցի անվերջ աղմուկին
Խառնելով սուլոցս անհոգ
Աննպատակ անշտապ քայլում եմ,
Ես սիրում եմ քաղաքը իմ հին
Ես սիրում եմ քաղաքը իմ շոգ
Երբ աստղերն առաջին փայլում են:
Այգիները հագել են կանաչ
Մոռացվել են հոգոց ու հառաչ
Երեկոն այնքան խաղաղ լուսավոր է,
Հիասքանչ աղջիկներ են անցնում
Նայում եմ նրանց ու մտածում
Որ Երևանն իրոք արտասովոր է:
Փշատի բուրմունքն անուշ
Տարածվել է ծանոթ բակում
Ես մի ամբողջ կյանք այստեղ ապրել եմ,
Արթնացնում է հազար ու մի հուշ
Նստարանը ծառի շվաքում
Ուր սիրել ու անհույս հարբել եմ:
Ընկերներ հեռու մոտիկ
Պարզապես անցնող մարդիկ
Դուք ինձ համար հարազատ ու թանկ եք,
Սայլակում մանկիկ լացող
Զբոսաշրջիկ զարմացող
Ախ ինչպես պատմեմ ձեզ իմ բերկրանքը:
Օրը դառնում է գիշեր
Գունավոր լույսեր վառված
Սրճարանն է կանչում իր գիրկը,
Կնստեմ ու կհիշեմ
Սուրճս կմնա պաղած
Կթերթեմ հիշողության իմ գիրքը:
Մանկության պայծառ օրեր
Ես գիտեմ դուք չեք կորել
Այսօրվա կողքին կա երեկվանը,
Այս քաղաքը տունն է իմ
Որքան էլ նոր այնքան էլ հին
Հուշերի քաղաք է Երևանը:
Թող որ իմ դժվար ճամփին
Պատահեց և դառնություն
Ու մոտիկ մարդիկ չհասկացան ինձ,
Ունեցա և հաղթանակ
Ունեցա և պարտություն
Բայց քաղաքը իմ չմոռացավ ինձ:
Տառապած ու անվեհեր
Իմաստուն ու ալեհեր
Դու ես որ բուժել ես իմ վերքերը,
Հարազատ ու աննման
Հույսի քաղաք Երևան
Քո մասին են իմ բոլոր երգերը։
Հը հըն, երգեր:
ՍԱ ԵՐևԱՆՆ Է
եժշ․ և խոսք՝ Ռ․ Հախվերդյանի
Ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է:
Նա ինձ հուշել է անհիշելին:
Նա է իմ հույսը, անտարակույսը,
Նա է իմ լույսը կեսգիշերին:
Նա է իմ հույսը, անտարակույսը,
Նա է իմ լույսը կեսգիշերին:
Նա՝ ով եկել էր, կյանքս բեկել էր,
Բախտս թեքել էր ինքն իր բախտին:
Բայց արդեն ուշ է, ուշ է մշուշ է,
Սերը քնքուշ էր կեսգիշերին:
Բայց արդեն ուշ է, ուշ է մշուշ է,
Սերը քնքուշ էր կեսգիշերին:
Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել:
Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել:
Սա Երևանն է այստեղ դու տանն ես,
Ուր քեզ սպասում են դեռ կեսգիշերին:
Ուր կամ սիրում են, կամ հայհոյում են՝
Երբ հիշեցնում են անհիշելին:
-instr
Ներս արի, ներս արի, ի՞նչ ես կանգնել:
Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել:
Սա քո փողոցն է՝ կյանքիդ դպրոցը,
Ուր քեզ հիշում են՝ դեռ չեն մոռացել:
Սա քո փողոցն է՝ կյանքիդ դպրոցը,
Ուր քեզ հիշում են՝ դեռ չեն մոռացել:
Ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է:
Նա ինձ հուշել է անհիշելին:
Բայց արդեն ուշ է, ուշ է մշուշ է,
Սերը քնքուշ էր կեսգիշերին:
Բայց արդեն ուշ է, ուշ է մշուշ է,
Սերը քնքուշ էր կեսգիշերին:
-instr
Սա Երևանն է այստեղ դու տանն ես,
Ուր քեզ սպասում են դեռ կեսգիշերին:
Ուր կամ սիրում են, կամ հայհոյում են՝
Երբ հիշեցնում են անհիշելին:
ԵՐևԱՆԻ ՋՈՒՐ
եժշ․՝ Խ․ Ավետիսյանի
խոսք՝ Լ․ Դուրյանի
Այս աշխարհում աղբյուրներ կան,
Ու ջրեր կան շատ,
Բայց ուրիշ է, իմ Երևան,
Ջուրդ քաղցրահամ:
Նա ծերունուն կյանք է տալիս,
Մանուկին ծիծաղ,
Հուրն է մեղմում սիրահարի
Քնքշանքով իր պաղ:
Շաղ է տալիս ծաղիկներին,
Դառնում շատրվան,
Չէ ուրիշ է, շատ անուշ է,
Ջուրդ Երևան:
Երբ օտարն է ջուրդ խմում
Ժպտում է ուրախ,
Նա ասում է` ջուր չեմ տեսել
Այսքան ջինջ ու պաղ:
Իսկ երբ պանդուխտ հայն է խմում,
Ասում է օխայ`
Այս լույս ջրին է կարոտում
Հեռվում ամեն հայ:
Շաղ է տալիս ծաղիկներին,
Դառնում շատրվան,
Չէ ուրիշ է, շատ անուշ է,
Ջուրդ Երևան:
Հեյ ջան, դու շատ պաղ ես,
Երևանի ջուր,
Հեյ ջան, լույսի շող ես,
Երևանի ջուր:
Քո մեջ ամռան տաք արևն է
Ամեն օր խայթում
Սիրահարված աղջիկների
Նման ես ժպտում
Երջանկության ծիածան
ես դառնում ամեն ուր
Դու պայծառ ես
Դու զուլալ ես
Դու իմ կյանքի հուր
Շաղ է տալիս ծաղիկներին,
Դառնում շատրվան,
Չէ ուրիշ է, շատ անուշ է,
Ջուրդ Երևան:
- instr
Հեյ ջան, դու շատ պաղ ես,
Երևանի ջուր,
Հեյ ջան, լույսի շող ես,
Երևանի ջուր:
Շաղ է տալիս ծաղիկներին,
Դառնում շատրվան,
Չէ ուրիշ է, շատ անուշ է,
Ջուրդ Երևան:
Շաղ է տալիս ծաղիկներին,
Դառնում շատրվան,
Մեր խղճի պես
Շատ մաքուր է ջուրդ Երևան:
ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԵՐևԱՆ
եժշ․՝ Ա․ Բաբաջանյանի
խոսք՝ Ա․ Սահակյանի
Դու ունես անցյալ, քաղաք իմ դարավոր անցյալ,
Դու եղար հայոց ամրոց-բերդ, մայր քաղաք դարձար,
Պատմության դաժան հողմի մեջ, շատ ցավեր տեսար,
Բայց շողաց կյանքիդ մի նոր էջ, այս փառքին հասար:
Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Նանանա...
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Դու ունես ներկա քաղաք իմ, լուսավոր ներկա,
Մեր հայոց պայծառ մտքի ծով, և փառքի վկա,
Վեհապանծ ես և գեղեցիկ, հրաշքներով լի
Որ Մասիսն անգամ ասես քո, շենքերից լինի:
Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Նանանա...
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
-instr
Դու ունես գալիք քաղաք իմ, փառավոր գալիք,
Մենք ամբողջ հոգով մաղթում ենք, քեզ հազար բարիք...
Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Նանանա...
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:
Մեր մայր քաղաք Երևան:
Մեր սիրելի Երևան:
ԻՐԻԿՆԱՅԻՆ ԵՐևԱՆ
եժշ՝ Ա․ Աճեմյանի
խոսք՝ Վ․ Հարությունյանի
Երեկոն է երբ իջնում,
Գրկում մով այգին,
Ջահելներն են միշտ շրջում՝
Երգը շուրթերին։
«Աստղերից էլ վառ,
Արևից անմար—
Դա մեր սերն է,
Մեր հույզերն են,
Մեր ուղին պայծառ»։ (2)
-i
Ու թռչում է երգը մեր,
Մտնում բակ ու տուն,
Ծածանում սիրո հույսեր
Ամեն մի սրտում։
«Աստղերից էլ վառ,
Արևից անմար—
Դա մեր սերն է,
Մեր հույզերն են,
Մեր ուղին պայծառ»։ (2)
-instr
«Աստղերից էլ վառ,
Արևից անմար—
Դա մեր սերն է,
Մեր հույզերն են,
Մեր ուղին պայծառ»։ (2)
Echoes of Yerevan
Song for Closed Bar
In a smoky speakeasy, there's a story to unwind.
Hear Heaven whispers tales with a ghost of jazz light.
Then lights bring our souls together, good spirits flow,
Late night confessions, let the melodies grow.
1988, where the echo starts to sway,
duduk's gentle sigh woven in the air's ballet.
Traders of the night, playing what the heart demands,
Armenians meet so restless, hard rock and band.
Time shifts like shadows dancing on the walls.
Each note telling secrets as the evening gently calls,
we wore our blues with pride, rebels in this scene,
underneath the neon glow living out our dreams.
In the smoky corners of the club, we found our spark,
from soulful jazz to gritty blues igniting up the dark.
Training improvisations, where the past meets the now,
fusing folk and heritage, oh how we'll take a bow.
Now fast forward to 26, where the echoes still ignite,
underneath the flashing lights, melodies unite.
Swinging jazz with modern flare, a tapestry of sound,
on the stage we break the mold, revival all around.
So raise a glass to Yerevan, to jazz and all its blooms,
the echoes of our souls linger in these smoky rooms.
Embracing every moment, history dancing still,
in the heart of this speakeasy, we find our way.
ԵՐևԱՆ
եժշ․ և խոսք՝ Ռ․ Ամիրխանյանի
Ինձ համար դու շող գարուն ու մայր,
Քո սրտում ես վառ քնար,
Դու ծաղկում ես, որ ես հար շողամ
Ու փարվեմ քեզ վարդերով,
Վարդագույն Երևան,
Մեր քարե մագաղաթ ու մատյան,
Քո գրկում ես կապրեմ հավիտյան,
Մեր հոգու քնար,
Մեր հողի գոհար:
Քեզ փարվեմ վարդերով, Երևան,
Համբուրեմ սուրբ քարերդ անձայն,
Դու քարե մագաղաթ ու մատյան,
Մեր հոգու քնար:
2.Քո արևը շեկ խաղող ու նուռ
Ու քարերդ երգ անուշ:
Դու մատուռ ես հին ու նոր կամար,
Ես ապրում եմ քեզ համար, քեզ համար, Երևան:
Ինձ գրկիր մայրաբար, Երևան,
Մեր քարե մագաղաթ ու մատյան,
Դու հայոց փառքի մայր քաղաքամայր:
Թող փարվեմ արևոտ լանջերիդ
Ու երգիդ, սառնորակ ջրերիդ
Թող լինեմ քեզ համար վառ գարնան
Երգը քո դառնամ:
-instr
Թող փարվեմ արևոտ լանջերիդ
Ու երգիդ, սառնորակ ջրերիդ
Թող լինեմ քեզ համար վառ գարնան
Երգը քո դառնամ:
ԵՐևԱՆ, ԵՐևԱՆ, ԻՄ ՄԻԱԿ ՕԹևԱՆ
եժշ․՝ Ա․ Մանդակումյանի
խոսք՝ Ա․ Սահակյանի
Լույսերի մեջ շողում ես դու,
Հայոց կապույտ երկնի ներքո,
Եվ ես ունեմ մի մեծ երազ,
Որ մնա ջինջ երկինքը քո...
Երևա՜ն, Երևա՜ն ,
Իմ միակ Օթևան,
Ես կանցնեմ կգնամ,
Դու ապրիր հավիտյան...
Երևա՜ն, Երևա՜ն ,
Իմ միակ Օթևան,
Ես կանցնեմ կգնամ,
Դու ապրիր հավիտյան...
Շատ հույսեր եմ քեզ հետ կապում
Եվ ժպիտով խորհում անվերջ,
Արդյոք ես եմ քո մեջ ապրում,
Թե հենց դու ես ապրում իմ մեջ:
Երևա՜ն, Երևա՜ն ,
Իմ միակ Օթևան,
Ես կանցնեմ կգնամ,
Դու ապրիր հավիտյան...
Երևա՜ն, Երևա՜ն ,
Իմ միակ Օթևան,
Ես կանցնեմ կգնամ,
Դու ապրիր հավիտյան...
-instr
Երևա՜ն, Երևա՜ն ,
Իմ միակ Օթևան,
Ես կանցնեմ կգնամ,
Դու ապրիր հավիտյան...
Ես կանցնեմ կգնամ,
Դու ապրիր հավիտյան....
ԵՐևԱՆ, ԻՄ ՏՈՒՆ
եժշ․՝ Մ․ Հակոբյան
խոսք՝ Ա․ Բարսեղյան
Օրեցoր ավելի լավն ես, օրեցoր ավելի նոր:
Հին պատմության մի կտավն ես
Քո էջերով փառավոր:
Թե նորից ծնվեի մեկ է, քեզ կընտրեի օթևան
Քո ջերմությունը ինձ պետք է
Մայր իմ քաղաք Երևան:
Չեմ գտնի ուրիշ ոչ մի տեղ ու վայր
Ու ոչ մի քաղաք չի դառնա ինձ մայր:
Սիրտն ես ու հոգու մեր մարգարիտն ես
Փայլդ չի մարի
Սերն ես, որ հայի սրտում չի դադարի
Տունն ես հարազատ ու թանկ անկյունն ես
Մի հավերժ անուն, դու ես, Երևան իմ տուն
Երևան իմ տուն:
Բնակարանդ քեզ տուն չէ
Տունդ քաղաքն է ամբողջ:
Զգա դարերից եկած շունչը
Միտքդ այստեղ է առողջ
Երևան սիրտը քո քար չէ
Դու ամենքի հետ սիրով
Ոչ մի հայ քեզ օտար չէ
Դու ծնվել ես բարով:
Չեմ գտնի ուրիշ ոչ մի տեղ ու վայր
Ու ոչ մի քաղաք չի դառնա ինձ մայր:
Սիրտն ես ու հոգու մեր մարգարիտն ես
Փայլդ չի մարի
Սերն ես, որ հայի սրտում չի դադարի
Տունն ես հարազատ ու թանկ անկյունն ես
Մի հավերժ անուն, դու ես, Երևան իմ տուն
-instr
Սիրտն ես ու հոգու մեր մարգարիտն ես
Փայլդ չի մարի
Սերն ես, որ հայի սրտում չի դադարի
Տունն ես հարազատ ու թանկ անկյունն ես
Մի հավերժ անուն, դու ես, Երևան իմ տուն
Սիրտն ես ու հոգու մեր մարգարիտն ես
Փայլդ չի մարի
Սերն ես, որ հայի սրտում չի դադարի
Տունն ես հարազատ ու թանկ անկյունն ես
Մի հավերժ անուն, դու ես, Երևան իմ տուն
Դու ես, Երևան իմ տուն:
Դու ես, Երևան իմ տուն:
ԱՄԵՆ ԲԱՑՎՈՂ ԱՌԱՎՈՏ
եժշ․ և խոսք՝ Ք․ Մանարյան
Այս գարնան շնչով, ամենուր հնչող,
Ձոնն ես մեր հոգու ու բաց վաղվա:
Արթնացիր քնից, քո ամեն տնից
Հույս թող ճառագի իմ Երևան:
Ամեն բացվող առավոտ
Քեզ երգեմ կրկին,
Ամեն իջնող երեկո,
Նորից նոր վառվեն լույսերը,
Եվ փարվեն քո տառապած
Ու կարոտ գրկին,
Քեզ նվիրելով ողջ իմ սերը...
Վարդագույն երազ, միշտ ինձ երևաս,
Ուր էլ որ գնամ մնա ինձ հետ,
Իմ չքնաղ քաղաք, հարազատ, միակ,
Թող կորչեն վշտերը քո անհետ:
Ամեն բացող առավոտ
Քեզ երգեմ կրկին,
Ամեն իջնող երեկո
Նորից թող վառվեն լույսերը,
Եվ փարվեն քո տառապած
Ու կարոտ գրկին,
Քեզ նվիրելով ողջ իմ սերը...
-instr
Ամեն բացող առավոտ
Քեզ երգեմ կրկին,
Ամեն իջնող երեկո
Նորից թող վառվեն լույսերը,
Եվ փարվեն քո տառապած
Ու կարոտ գրկին,
Քեզ նվիրելով ողջ իմ սերը...
Ամեն բացող առավոտ
Քեզ երգեմ կրկին,
Ամեն իջնող երեկո
Նորից թող վառվեն լույսերը,
Եվ փարվեն քո տառապած
Ու կարոտ գրկին,
Քեզ նվիրելով ողջ իմ սերը... (3)
THE NEXT MIRROR
եժշ․ և խոսք՝ Ի․ Սերովի
Shadows on the ancient stone
Answering the call alone
Horseshoe shape upon the chart
Tracing out a city's heart
Giant standing in the peaks
Silence when the mountain speaks
Built from history and grace
Future staring at this place.
Yerevan to choose the path
Hardly standing through the wrath
Past and future bound to meet
Underneath the heavy feet
Brick and mortar, soul and sign
Tracing out a brighter line
Yerevan to choose the path.
Test of grit and open mind
Leave the heavy dark behind
Eyes are closed upon the ledge
Walking right against the edge
Lost inside a labyrinth haze
Blinded by the smoking daze
Find the exit, break the wall
Lead the rest out of it all.
Yerevan to choose the path
Hardly standing through the wrath
Past and future bound to meet
Underneath the heavy feet
Brick and mortar, soul and sign
Tracing out a brighter line
Yerevan to choose the path.
Out into the sudden light
Giant standing in the night
Old heart with a newer drive
Out of darkness, born alive
Yerevan to choose the path․
ԵՐևԱՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ
եժշ․ և խոսք՝ Ֆորշի
Քարին արև նվիրենք ու մի քիչ էլ սեր,
Մեր քաղաքը կստացվի` Երևանը մեր:
Բարի դեմքով ծերունի իմ փոքրիկ քաղաք,
Հարազատ ամեն փողոց ու ամեն մի բակ:
Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ ենք, Երևան:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է
Մայր ասելով քաղաքի մոր պես գուրգուրենք,
Մեր ժպիտն ու ջերմ խոսքերը, սերը նվիրենք:
Ամեն քաղաք աշխարհում զարկող սիրտ ունի,
Երևան, սրտից բացի դու ունես հոգի:
Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ ենք, Երևան, քեզ հետ իմ Երևան:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Ես ու դու ունենք այսօր մի նոր ճանապարհ
Քեզ համար, քեզնով ու միշտ
Քեզ հետ իմ Երևան, քեզ հետ իմ Երևան:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրնեք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
Երևանը մենք ենք, Երևանը մենք ենք… (4)
Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք,
Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:
ՀԵՅ ՋԱՆ, ԵՐևԱՆ
եժշ․՝ Ա․ Այվազյանի
խոսք՝ Հ․ Ղուկասյանի
Երևանում տոն է թող բոլորը գան
Օդը հրաշալի է, ջուրն անմահական
Նա մի բուրաստան է վեհ ու ձյունաթափ
Մեր Մասիսների սուրբ վառ հայացքի տակ:
Հե՜յ, ջան, Երևան, մեր մայր օրորան,
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան… (2)
Բոլորիդ կանչում եմ, եկեք Երևան,
Ջուրը անուշիկ է, օդը աննման,
Օտար ափերից դարձիր Հայոց քարավան,
Պանդուխտ եղբայրներ, եկեք Հայաստան:
Հե՜յ, ջան, Երևան, մեր մայր օրորան,
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան… (2)
Նոր կյանքը ծաղկել է գարնան դաշտերում,
Սևանի ջրերը հույսեր են բերում,
Շենքերի թևերը հասան Մասիս սար,
Աղջիկների սերը սարին հավասար
Հե՜յ, ջան, Երևան, մեր մայր օրորան,
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան… (2)
Չի ապրել կյանքում ով գեթ իմ երազում,
Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքը ծով,
Իսկ մեր աղջիկները սերն է իմ վկա
Ով նրանց տեսնում է էլ հանգիստ չկա:
Հե՜յ, ջան, Երևան, մեր մայր օրորան,
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան…
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան,
Դու մեր կյանք, մեր բերկրանք, մեր լավ Երևան:
ՍԻՐՈ ՀԱՎԵՐԺ ՔԱՂԱՔ
եժշ․՝ Հայկոյի
խոսք՝ Ա․Բարսեղյանի
Քո գրկում լուսացրել եմ հազար գիշեր,
Որ իմ սրտում թողել են ջերմ հուշեր:
Ես ու դու, ախր, շատ ենք նման իրար`
Իմ ու քո հոգում կա մեծ աշխարհ:
Երբ սիրո փոխադարձ խոսքը չի ասվել,
Քեզ հետ եմ ես կիսվել ու արտասվել:
Հարազատ, իմ հոգուն հարազատ անուն,
Որ իմ սրտից չի հեռանում:
Երևան, անչափ սիրում եմ քեզ:
Երևան, հոգումս ես:
Ինչ էլ որ լինի, միասին ենք մենք երկուսով:
Երևան, դու լավ օրերս ես:
Երևան, ընկերս ես:
Անցյալից եկանք ու հիմա էլ կանք երգերով:
Բաց երկնքի տակ դու սիրո հավերժ քաղաք:
Ես գիտեմ, նեղանում ես ամբողջ հոգով,
Երբ ես քեզնից հեռու եմ օրերով:
Բայց հաստատ վերադարձս քեզ մոտ է միշտ:
Ես ու դու կիսել ենք սեր թե վիշտ:
Օրեց օր քո պատկերն է փոխվում միայն,
Բայց մեկ է սրտերում քաղաքն ես այն,
Որ երբեք, չի թողնի մեզ երբեք մենակ,
Դու իմ սիրո հավերժ քաղաք:
Երևան, անչափ սիրում եմ քեզ:
Երևան, հոգումս ես:
Ինչ էլ որ լինի, միասին ենք մենք երկուսով:
Երևան, դու լավ օրերս ես:
Երևան, ընկերս ես:
Անցյալից եկանք ու հիմա էլ կանք երգերով:
Բաց երկնքի տակ դու սիրո հավերժ քաղաք:
-instr
Երևան, անչափ սիրում եմ քեզ:
Երևան, սրտումս ես:
Ինչ էլ որ լինի, միասին ենք մենք երկուսով:
Բաց երկնքի տակ դու սիրո հավերժ քաղաք: